Մեր մասին
ԶԳՕՆ-ը հիմնադրվել է 2023 թվականին փաստաբան Հռիփսիմե Հարությունյանի և մեդիա փորձագետ Գայանե Մանուկյանի կողմից: Մեր առաքելությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի արտակարգ իրավիճակներում անվտանգության մշակույթի զարգացմանը:
ԶԳՕՆ-ը հավատում է, որ զգոնության մակարդակի բարձրացումը լայն հասարակության շրջանակներում կբերի անհատական մակարդակում պատրաստվածության, ինչն էլ իր հերթին կապահովի սեփական կյանքի անվտանգությունը անկանխատեսելի իրադարձությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ: